..
- Հիմա եմ հասկանում, թե ինչու՞
Տերը դրախտից մարդուն հանե։
- Հիմա եմ հասկանում, թե ինչու՞ Տերը հիշեցրեց Եսայի մարգարեի խոսքը, թե. «Պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք» (Մատթ. 13։14):
- Հիմա եմ հասկանում, թե ինչու՞ Ս. Մովսես Խորենացին «Ողբ»-ը գրեց։
- Հիմա եմ հասկանում, թե ինչու՞ Ս. Նարեկացին «Մատյան ողբերգության»-ն աղոթագրեց։
- Հիմա եմ հասկանում, թե ինչու՞ Կոմիտաս վարդապետը խելագարվեց։
- Հիմա եմ հասկանում, թե ինչու՞ Կարսի պաշտպանության հրամանատար Հովհաննես Մազմանյանը 1920 թ. ինքնասպան եղավ։
- Հիմա եմ հասկանում, թե ինչու՞ 1920-1940 թթ. 230 և ավելի հոգևորական ձերբակալվեց ու գնդակահարվեց։
- Հիմա եմ հասկանում, թե ինչու՞ Նժդեհն ասաց. «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»։
- Հիմա եմ հասկանում, թե ինչպե՞ս ծովից ծով Հայաստանը լճից լիճ դարձավ։
- Հիմա եմ հասկանում, թե ինչպե՞ս արժեքներն արժեզրկվեցին։
- Հիմա եմ հասկանում, թե ինչպե՞ս սիրո բացակայությունից չարը զորացավ։
- Հիմա եմ հասկանում, թե ինչպե՞ս է մարդը Քրիստոսակերպից սատանայակերպ դառնում։
- Հիմա եմ հասկանում, թե ինչու՞ մարդիկ իրենց Փրկչին տեսնելով, բայց աղաղակեցին ազատություն Բարաբբային։
Հիմա՞ եմ հասկանում, թե՞ հասկացել ԷԻՆՔ, պարզապես, ՉԷԻՆՔ հավատում...
Տեր Դերենիկ աբեղա ՍԱՀԱԿՅԱՆ